Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ջոնիկ Աբրահամյանը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ջոնիկ անունով հայտնի Հենրիկ Աբրահամյանը, երեկ 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասի հայտնում է Armtimes.com-ը:
Նման միջնորդություն ներկայացրել էր Հենրիկ Աբրահամյանի պաշտպանը, որն էլ դատարանը բավարարել է:
Նշենք, որ Հենրիկ Աբրահամյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու կամ փոխադրելու մեջ: