Հայաստանին գոլ խփած ջիբրալթարցի ֆուտբոլիստը կհրավիրվի ադրբեջանական ակումբ
Ադրբեջանական «Կեշլյա» ակումբն առաջարկ կանի Ջիբրալթարի հավաքականի փոխավագ Ջոզեֆ Չիպոլինային, ով Հայաստանի հավաքականի հետ օրեր առաջ կայացած խաղում գրավել է մեր ընտրանու դարպասը:
Չիպոլինայի գոլի շնորհիվ Ջիբրալթարի հավաքականը նվազագույն հաշվով հաղթանակ է տարել: Այս մասին azerisport-ին հայտնել է Բաքուն ներկայացնող ակումբի ղեկավարներից Զաուր Ախունդովը: Մոտ օրերս 30-ամյա կիսապաշտպանն առաջարկ կստանա «Կեշլյայից»: