Կաթվածահար երթևեկություն Երևանի կենտրոնում
Երևանի կենտրոնական փողոցները (Աբովյան, Կորյունի, Մոսկովյան, Իսահակյան և հարակից փողոցները) գրեթե անանցանելի են դարձել։
Սովորաբար մայրաքաղաքի այս հատվածը կարելի է անցնել 5 րոպեի ընթացքում, սակայն վարորդները այս պահին 5 րոպեի ընթացքում անցնում են կես մետր:
Խցանումը սկսվել է առավոտյան և այս պահին դեռ կաթվածահար է երթևեկությունը:
Վարորդներին հորդորում ենք շրջանցել վերոնշյալ փողոցները: