«Իմ քայլը» դաշինքի խմբակցության մի քանի անդամներ դիմումներ են գրել ավագանու մանդատից հրաժարվելու մասին
Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի խմբակցության մի քանի անդամներ դիմումներ են գրել ավագանու մանդատից հրաժարվելու մասին։
Ցուցակի 2–րդ համար Սրբուհի Ղազարյանը նշել է, որ ինքը որոշել է շարունակել իր աշխատանքը որպես վարչապետի խորհրդական, հետեւաբար, երկու աշխատանքներն անհամատեղելի են։
Մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացնելու նաեւ վարչապետի մյուս խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը։
«Հիմա գնում եմ դիմումը գրելու»,– ասել է Նիկոլայ Բաղդասարյանը։
Նշենք, որ մանդատից հրաժարվելու դիմում է գրելու նաեւ Տրդատ Սարգսյանը, որը նշանակվել է Վայոց ձորի մարզպետ։ Ի դեպ, Սարգսյանը ցուցակի 4–րդ համարն է։