Վարչապետը պետք է ձերբազատվի երրորդ հանրապետության կոալիցիոն կազմում եղած կուսակցություններից. Լևոն Շիրինյան (տեսանյութ)
«Հեղափոխությունն իր իդեալներով գնում է կուլմինացիայի. քաղաքական հարցի հանգուցալուծում, որը բավականին դժվար ընթացք, տատանումներ ուներ, որովհետև Հայաստանը լութոկրատական իշխանություն էր՝ գողապետություն: Մենք այդ փուլը կանցնենք, երկիրը կստանա կայունություն և զարգացման հնարավորություն: Բայց եթե որևէ կուսակցության մենատիրություն եղավ, խնդիրներ են լինելու: Խորհրդարանական իշխանությունը կուսակցությունների բազմազանություն և հավասարակշռություն է պահանջում»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց քաղքագետ Լևոն Շիրինյանը:
«Պետք է կարողանա նախ երկու կարևորագույն հարց լուծել. առաջին՝ ձերբազատվել երրորդ հանրապետության կոալիցիոն կազմում եղած կուսակցություններից, նրանք պետք է պատմություն դառնան: Եվ երկրորդ՝ գտնել նորերին, ովքեր հեղափոխության ծանրությունը վարչապետի հետ տարել են, և այդ նոր կուսակցություններին ճանապարհ տա: Քաղաքացին պետք է ունենա քաղաքացիական բարձր գիտակցություն և պատասխանատվություն, ինչը տեսել ենք հեղափոխության օրերին»,- նշեց Լ. Շիրինյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: