Կանադայի վարչապետը կոչ է անում շարունակել ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին տեղեկացրել է իր ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հանդիպման և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։
«Իհարկե, Ղարաբաղի հարցի շուրջ բանակցությունները տեղի են ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, բայց մենք կարևոր ենք համարում, որ մեր միջազգային գործընկերները տեղեկացված լինեն մեր պատկերացմումների մասին», - Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր պատկերացումն այն է, որ հարցի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Իր հերթին Ջասթին Թրյուդոն հայտարարեց. «Հուսանք, որ խնդիրը խաղաղ կհանգուցալուծվի կողմերի միջև։ Կոչ ենք անում շարունակել միջազգային գործընթացը։ Հուսանք, խնդիրը կլուծվի ի շահ տարածաշրջանի ժողովուրդների»։