Ֆուտբոլիստներ Կակորինը և Մամաևը կալանավայրում են
«Զենիթ»-ի հարձակվող Ալեքսանդր Կակորինը և «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Պավել Մամաևը ոստիկանության բաժանմունք են ներկայացել` պաշտոնյա Դենիս Պակի և Առաջին ալիքի հաղորդավար Օլգա Ուշաքովայի վարորդի վրա հարձակման գործով վկայություն տալու համար,- գրում է gazeta.ru-ն:
Ֆուտբոլիստների նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածով՝ «Խուլիգանություն»: Երկու խաղացողները 48 ժամով ուղարկվել են կալանավայր: