Ռոբերտ Քոչարյանի որդին կրկին հայց է ներկայացրել ԱԱԾ տնօրենի դեմ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, կրկին հայց է ներկայացրել ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի: Այս մասին տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Սեդրակյանի փաստաբան Անի Ալավեդրյանը:
Փաստաբանի տեղեկացմամբ՝ Սեդրակ Քոչարյանը զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու հայց է ներկայացրել:
Այն հարցին, թե հայցվոր կողմն Արթուր Վանեցյանի կողմից հնչեցված հատկապես ո՞ր հայտարարության համար է ցանկանում հերքում ստանալ, փաստաբանը արձագանքեց՝ իրենք այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատարանը վերադարձրել է Սեդրակ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Արթուր Վանեցյանի: