ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն գաղտնի համաձայնության էին եկել, հոկտեմբերի 2-ին առաջարկված օրինագծի օգտին քվեարկելու շուրջ. Լենա Նազարյան
Հոկտեմբեր-նոյեմբերը միանգամայն բավարար է Ազգային ժողովում նոր Ընտրական օրենսգիրքը քննարկելու համար: Հոկտեմբերի 8-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լենա Նազարյանը:
Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն գաղտնի համաձայնության էին եկել, հոկտեմբերի 2-ին առաջարկված օրինագծի օգտին քվեարկելու շուրջ, սակայն Հայաստանի քաղաքացիները զգոն էին: «Այլեւս անհնար է մյուսներից գաղտնի ինչ-որ բան ծրագրել: Կարծում եմ, որ նրանք ավելի լուրջ մոտեցում կդրսեւորեն եւ սրա հետ կհաշտվեն: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հանրության պահանջն է»,- ասաց Նազարյանը:
Նա նշեց, որ իրեն հայտնի չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հհնարավոր հրաժարականի ճշգրիտ ժամկետը, որը եւ պետք է հրահրի արտահերթ ընտրությունները: