Տոկիոյում փակվել է ծովամթերքի՝ աշխարհում ամենախոշոր շուկան
Ծովամթերքի աշխարհում խոշորագույն «Ցուկիձի» շուկան Տոկիոյում դադարեցնում է իր աշխատանքը։
Ինչպես հաղորդում է The Japan News –ը՝ փակումը կապված է 2020 թվականի օլիմպիադային նախապատրաստվելու հետ։
Հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել մեծածախ վերջին առևտուրը։ 160 կիլոգրամ քաշով թունա ձուկ է վաճառվել՝ 38 հազար դոլարով։
Ծովամթերքի այս շուկան աշխատում է Ճապոնիայի մայրաքաղաքում արդեն 83 տարի։ Այժմ շուկայի տեղում քաղաքի իշխանությունները նախատեսում են ավտոկայանատեղի կառուցել, իսկ շուկան այլ վայր կտեղափոխվի։ Շուկան բացվելու է Տոեսու արհեստական կղզու վրա։