Հիվանդանոց տեղափոխված քաղաքացին նախկին պատգամավորի մտերիմներից է
Երեկ «Այգի» ռեստորանային համալիրից հրազենային վնասվածքով «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել նաև Սարգիս Ավագյան անունով մի քաղաքացի, ով նույնպես ներկա էր եղել նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանությանը:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սարգիս Ավագյանը Կարո Կարապետյանի մտերիմներից է, 57 տարեկան է, նա մշտապես ուղեկցել է նախկին պատգամավորին։