Ավելի քան 32 մլն սարքավորումներում Google Chrome հավելվածը չի լինի
Google Chrome դիտարկիչը կդադարեցնի է Android 4.1 — 4.3 Jelly Bean օպերացիոն համակարգերի սպասարկումը:
Ինչպես հյատնում է РИА Новости-ն՝ հղում անելով IXBT պորտալին, օպերացիոն համակարգի առավել հին տարբերակը, որը դիտարկիչը կշարունակի սպասարկել կլինի Android 4.4-ը:
Աղբյուրը չի տեղեկացնում, թե երբ տեղի կունենան սպասվելիք փոփոխությունները: Նշվում է, որ հնացած համակարգն օգտագործվում է Android-ով աշխատող գաջեթների ընդհանուր թվի 3.2 տոկոսի դեպքում:
Քանի որ ներկա պահին այդ օպերացիոն համակարգով շուրջ մեկ միլիարդ սարքավորում է աշխատում, ապա գաջեթների թիվը, որոնցում Chrome-ը կդադրեցնի աշխատանքը, կկազմի շուրջ 32 մլն: