Մելանյա Թրամփին քննադատել են Աֆրիկայում «գաղութատիրոջ» կերպարով շրջելու համար
Ամերիկյան The New York Times պարբերականը քննադատել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին այն բանի համար, որ վերջինս Քենիայում զբոսնել է սպիտակ գլխարկով: Աղբյուրի ներկայացմամբ՝ դա «եվրոպական գաղութատիրության խորհրդանիշն է»:
Ինչպես գրում է հոդվածի հեղինակը, ԱՄՆ նախագահի կինը «մեծ սխալ է թույլ տվել համաշխարհային մակարդակով»՝ այնպիսի հանդերձանք կրելով, որն ասոցացվում է աֆրիկացիների շահագործման հետ:
Բացի այդ, աղբյուրն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ առաջին տիկինը «ճեփ-ճերմակ վերնաշապիկ է հագել», երբ գնացել է կերակրելու փղի ձագին իր այցելության ընթացքում:
Աֆրիկա կատարած այցի շրջանակներում տիկին Թրամփը մտադիր է լուսաբանել աֆրիկյան երկրներում իրականացվող մարդասիրական գործունեության հաջող նախաձեռնությունները և զարգացման նախագծերը: