Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին երկրի ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ:
Հայաստանի նախագահը մաղթել է նախագահ Շտայնմայերին քաջառողջություն եւ ամենայն բարիք, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն: