Ամենաշատ աշխատող ունեցող 10 կառույցները
2019 թվականին, ըստ բյուջեի նախագծի, պետական իշխանության մարմինների աշխատակիցների թիվը կկազմի 17 665, որը 21-ով ավելի շատ է 2018 թվականի պետական բյուջեով հաստատված թվից։ Միևնույն ժամանակ, պետական համակարգի աշխատողների աշխատավարձերին ուղղված միջոցների չափը չի փոխվում, այսինքն՝ պետական հատվածում աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ։
Ամենաշատ աշխատող ունեցող 10 կառույցները.
1. ՊԵԿ՝ 2769 (2018 թվականին՝ նույնքան)
2. ՀՀ դատական դեպարտամենտ՝ 2267 (2018 թվականին՝ նույնքան)
3. ՀՀ քննչական կոմիտե՝ 1038 (2018 թվականին՝ 1035)
4. ՀՀ Ազգային ժողով՝ 732 (2018 թվականին՝ նույնքան)
5. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ 700 (2018 թվականին՝ նույնքան)
6. ՀՀ դատախազություն՝ 653 (2018 թվականին՝ 629)
7. Սոցիալական ապահովության ծառայություն՝ 623 (2018 թվականին՝ նույնքան)
8. ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ 580 (2018 թվականին՝ 600)
9. ՀՀ ֆինանսների նախարարություն՝ 528 (2018 թվականին՝ 548)
10. ՀՀ վիճակագրական կոմիտե՝ 342 (2018 թվականին՝ նույնքան)