Եգիպտոսի դատարանը կեղծ տեղեկությունների տարածման համար ակտիվիստուհուն դատապարտել է
Եգիպտական դատարանը ակտիվիստուհուն դատապարտել է երկու տարվա ազատազրկման սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութի համար, որտեղ նա քննադատում է իշխանություններին սեռական ոտնձգություններից կանանց պաշտպանելու հարցում իրենց անգործության համար, հաղորդում է Reuters-ը:
Ամալ Ֆաթիին մեղադրվում է կեղծ տեղեկությունների տարածման մեջ, որոնք սպառնում են ազգային անվտանգությանը եւ խախտում են հասարակական կարգի նորմերը: Նա նաեւ մեղադրվում է արգելված կազմակերպությանը միանալու մեջ:
Ակտիվիստուհին «Ապրիլի 6» արգելված երիտասարդական շարժման անդամ է, որը մասնակցել է 2011 թվականի բողոքի ցույցերին, երբ նախագահ Հոսնի Մուբարաքին տապալել էին:
«Մենք տրամադրել ենք բոլոր ապացույցները, որ նա չի տարածել կեղծ լուրեր», - ասել է իրավապաշտպանը:
Հուլիսին Եգիպտոսը ընդունել էր օրենք, որի համաձայն լրագրողները կեղծ տեղեկատվության հրապարակման համար պատասխանատվության են ենթարկվելու: