Հայտնի է դարձել Ալլա Պուգաչովայի երեք հղիությունների մասին
Ալլա Պուգաչովան երեք անգամ երեխայի է սպասել հայտնի երգիչ Վլադիմիր Կուզմինից: Այս մասին ասել է երգչի առաջին կինը՝ բանաստեղծուհի Տատյանա Կուզմինան:
«Նա Կուզմինից ոչ թե մեկ, այլ երեք անգամ է հղիացել: Նա բոլորին լույս աշխարհ է բերել»,-ասել է Տատյանա Կուզմինան:
Նրա խոսքով՝ Պուգչովայի և Կուզմինի դուստրերից մեկին հանձնել են Սև ծովի առափնյա շրջանում գտնվղ մանկատներից մեկը:
«Նա միշտ դավաճան է եղել: Ալլա Պուգաչովան երբեք էլ ինձ համար ոչ ոք չդարձավ: Նա դատարկ տեղ դարձավ: Ես նրան հարգում էի արվեստի համար»,-նշել է Տատյանա Կուզմինան:
Բանաստեղծուհին Կուզմինի հետ ամուսնացած է եղել 1977-1985-ին:
Պուգաչովան պաշտոնապես ամուսնացած է եղել հինգ անգամ: Այժմ նա երեք երեխա ունի: