ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել է մրցավարների հետ
Սեպտեմբերի 28-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել է Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի հանդիպումները սպասարկող մրցավարների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են խաղերի սպասարկման, մրցավարների մարզահագուստի, մրցավարների վերապատրաստման և այլ ընթացիկ հարցեր: