Ռոնալդուն մի օր կվերադառնա «Ռեալ». Պերես
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ Ռոնալդուն մի օր կվերադառնա մադրիդյան ակումբ: Այս մասին գրում է Eurosport-ը:
«Ես մեծ սիրով կգրկեի Ռոնալդուին, եթե հանդիպեի ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության ժամանակ: «Ռեալի»
երկրպագուները հպարտ են, որ Ռոնալդուն 9 մրցաշարների ընթացքում հանդես է եկել մեր ակումբում: Նա հավերժ կմնա ֆուտբոլասերների սրտերում: Նրա մասին հուշերը փոխանցվլու են սերնդե սերւնդ: Կրիշտիանուն նրանցից մեկն է, որ մի օր կվերադառնա «Ռեալ»», - ասել է Պերեսը: