Ջիաննի դե Բիազին Հայաստանում է
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հաստատեցին, որ իտալացի մասնագետ Ջիաննի դե Բիազին, իրոք, այս պահին Հայաստանում է, և այսօր Ավանի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի ակադեմիայում քննարկումներ է ունեցել ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ Բիազին դիտարկվում է որպես Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածու: