Վրաստանի ԿԸՀ-ն նախագահի 19 թեկնածուի է գրանցել
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվյալ պահին նախագահի 19 թեկնածուի է գրանցել։
ԿԸՀ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ նախագահական ընտրություններին մասնակցության համար 46 հայտ է ներկայացվել, որից 20-ը՝ քաղաքական կուսակցություններից և 26-ը՝ նախաձեռնողական խմբերից։
Նշվում է, որ թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ աջակցող անձանց ցուցակը կարողացել է 25 ընտրական սուբյեկտ ներկայացնել, որոնցից 19-ը քաղաքական կուսակցությունների, 6-ը՝ նախաձենռողական խմբերի ներկայացուցիչներ են։
Տվյալ պահին տեղի է ունեում 6 սուբյեկտի գրանցման ընթացակարգը։
Գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 28-ն է։
Գրանցված մասնակիցների շարքում ամենահայտնիներն են «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Բաքրաձեն, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին, որին աջակցում է ընդդիմադիր «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, Վրաստանի նախկին ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն և նախկին իշխող կուսակցության՝ «Միասնական ազգային շարժման», գործող Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին, ինչպես նաև ևս մեկ նախկին ԱԳ նախարար՝ Սալոմե Զուրաբիշվիլին։