ՀՀԿ–ականներին ՔՊ–ականնե՞րն են փոխարինել դպրոցներում. ԿԳ նախարարը պահանջեց օրինակ բերել (տեսանյութ)
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը չի բացառել, որ դպրոցների խորհուրդները, հնարավոր է, ՔՊ–ականներ են կառավարում։ Այս մասին նա նշեց այսօր՝ սեպտեմբերի 20-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում։
«Գուցե և կա, բայց կոնկրետ օրինակ ասեք։ Խնդրում եմ՝ մեկ օրինակ։ Ես կարիք չունեմ ճշտելու, եթե հարցը տալիս եք, խնդրում եմ՝ օրինակ ասեք»,–նշել է նա։