ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը հետաձգվեց. Կոստանյանն առաջարկեց առաջարկներ ներկայացնել
ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստում հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն առաջարկեց նիստը հետաձգել, որ մասնակիցները կարողանան առաջարկություններ ներկայացնել աշխատակարգի սխեմայի վերաբերյալ։
«Պետք է պատասխանել հետևյալ հարցերին.
1. Աշխատակարգի ինչ ռեժիմ եք առաջարկում։
2. Հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու
3. Յուրաքանչյուրս առաջարկենք՝ պահանջվող փաստաթղթերի ցանկն ու ինչ մարմնից պետք է պահանջենք, միջազգային կազմակերպություններից մասնագետներ հևավիրենք թե չէ։ որ պաշտոնատար անձանց հրավիրենք հանձնաժողովին որ դիրքորոշում հայտնեն»,-ասաց նա:
Նիստը հետաձգվեց և նշանակվեց հաջորդ չորեքշաբթի։