Հռոմի պապը մանկապղծության մեջ կասկածվող չիլիացի հոգեւորականին զրկել է հոգևոր կոչումից
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կաթոլիկ դպրոցներում սեռական բռնության գործով մեղադրյալ, չիլիացի հոգեւորական Քրիստիան Պրեհտա Բանյադոսին զրկել է հոգեւոր կոչումից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարգադրել է առանց բողոքարկման հնարավորության «ի բարօրություն Եկեղեցու» Քրիստիան Պրեհտա Բանյադոսին զրկել հոգեւոր կոչումից եւ ազատել կոչումից բխող բոլոր պարտավորություններից»,-ասված է Սանտյագոյի արքեպիսկոպոսարանի տարածած հաղորդագրությունում։
Բանյադոսը մեղադրյալներից մեկն է ուսումնական հաստատություններում աշխատող հոգեւորականների կողմից սեռական բռնության գործով։ Տուժածների մեծ մասը անչափահաս է եղել վերոհիշյալ հանցագործության պահին։