Ընտանիքը երեք անգամ հուղարկավորել է երեխային ոստիկանության պատճառով
2002թ. սեփական հոր կողմից սպանված 5 շաբաթական Լիա Օլդրիջի ընտանիքը, ստիպված է եղել 3 հուղարկավորության արարողություն անցկացնել, քանի որ ոստիկանությունը երեխայի մարմինը մաս-մաս է վերադարձրել: Հուղարկավորության վերջին արարողությունը տեղի է ունեցել 2 շաբաթ առաջ՝ տեղեկացնում է The Sun-ը:
2002թ. Մեծ Բրիտանիայից նորածին Լիա Օլդրիջը մահացել է ուղեղային արյունահոսության պատճառով: Ինչպես հաջողվել է պարզել հետաքննությանը՝ նրա հայր Էնդրյու Աշուրսթը փորձել է հանգստացնել լաց լինող դստերը նրանչափազանց ակտիվ ճոճելով: Փորձաքննությունից հետո դատարանը տղամարդուն մեղավոր է ճանաչել չմտածված սպանության մեջ և դատապարտել 3 տարվա ազատազրկման: