Երևան, 26.Ապրիլ.2024, 00:00 |
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ...

Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է հետս «գլուխ դնել». Քոչարյանի բացառիկ հարցազրույցը

Մեդիամաքսի բացառիկ հարցազրույցը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ

(Հարցազրույցն արվել է 2018թ. սեպտեմբերի 11-ի առավոտյան՝ մինչ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակումը)


– Պարոն Քոչարյան, Ձեր կալանավորումից հետո Ձեր դեմ հանդես եկող որոշ լրատվամիջոցներ փողոցներում հարցումներ անցկացրին, որոնց մասնակիցների մեծ մասը կտրուկ բացասական արտահայտվեց Ձեր մասին: Ձեզ լոյալ լրատվամիջոցներն էլ իրենց հարցումներն արեցին, եւ պատկերը լրիվ հակառակն էր: Պատրա՞ստ եք դուրս գալ եւ քայլել Երեւանի, Գյումրիի, Վանաձորի փողոցներով, խոսել մարդկանց հետ՝ Ձեր նկատմամբ նրանց իրական վերաբերմունքը հասկանալու համար:

– Կարծում եմ, որ նման կերպով հանրության մեջ հայտնվելը դժվար թե ռեպրեզենտատիվ լինի: Հանրային կարծիքի գնահատման ավելի ճիշտ մեթոդներ կան, եւ իմ թիմն այժմ զբաղվում է դրանով: Փողոց դուրս գալու առումով երբեք խնդիր չեմ ունեցել: Վերջին տարիներին միշտ միայնակ եմ ճանապարհորդել, հանդիպել բազմաթիվ մարդկանց եւ երբեք բացասական վերաբերմունք չեմ զգացել իմ նկատմամբ: Հակառակը՝ մարդիկ մոտենում են, լուսանկարվում, ինչ-որ բան հարցնում:


Էյֆորիան, որ կա Հայաստանում, իհարկե, որոշ չափով դեֆորմացրել է իրավիճակը, բայց, կարծում եմ, որ լավ հիմք ունեմ, որի վրա կարելի է կառուցել հետագա գործողությունները:

Կրկնեմ՝ ես խնդիր չունեմ մարդկանց մոտ դուրս գալու առումով, բայց դժվար թե դա թույլ տա հասկանալ, թե իրականում ինչպես են նրանք վերաբերվում ինձ:

– Դուք հիշատակեցիք էյֆորիան: Այն եկավ փոխարինելու ապատիան, որը, ինչպես Դուք էիք ասում վերջին տարիների հարցազրույցներում, իշխում էր հասարակությունում: Ապրիլին տեղի ունեցածը Ձեզ զարմացրե՞ց:

– Ո՛չ: 2016թ.-ին ոստիկանության գնդի գրավումից հետո ես ասել էի, որ դա «դեղին քարտ» էր Հայաստանի քաղաքական համակարգին: Ինձ ապշեցրել էր, որ հասարակության մի մասը, ըստ էության, դրական գնահատական տվեց ահաբեկչական գործողություններին: Զոհվեց երեք ոստիկան, բայց, չնայած դրան, հանցավոր գործողություններ կտարած մարդիկ բավական լայն հանրային աջակցություն ստացան: Այնպես որ, քանի որ գիտակցում էի հասարակության մեջ կուտակված դժգոհության աստիճանը, այս գարնան իրադարձություններն ինձ համար մեծ անակնկալ չեղան: Զարմացրեց այն, թե ինչպես դրանք այսպես կոչված «թավշյա հեղափոխության» վերաճեցին:

– Իսկ Ձեզ զարմացրե՞ց, որ հենց Նիկոլ Փաշինյանին հաջողվեց համախմբել մարդկանց եւ նրանց բողոքն իրացնել անարյուն ճանապարհով:

– Կարծում եմ, որ իրադարձություններն անարյուն սցենարով զարգացան ոչ թե Նիկոլ Փաշինյանի խաղաղասիրության շնորհիվ, այլ այն պատճառով, որ իշխանությունները չգործադրեցին այն միջոցները, որոնք կարող էին գործադրել: Առկա էր իշխանության պասիվ հակազդեցությունը ընդդիմադիրների կողմից կիրառվող մեթոդներին: Մյուս կողմից, այո՛, ինձ զարմացրեց այն, որ գործընթացի ղեկին կանգնեց Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանում ընդամենը 9 պատգամավոր ունեցող դաշինքի ղեկավարը: Կարծում եմ՝ նրանց հաջողվեց որսալ պահի «պատմականությունը», «ալիքը բռնել» ու ցնցող հաջողության հասնել:

– Վերջին 10 տարիներին շատ եք քննադատել իշխանություններին: Զղջո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանին ընտրեցիք որպես հետնորդ:

– Պատմությունը ենթադրություններ չի սիրում, այնպես որ՝ պոստֆակտում գնահատականներ չեմ տա:

– Վերջերս ասացիք, որ անցած հինգ տարիների ընթացքում Սերժ Սարգսյանին հանդիպել եք ընդամենը երկու անգամ: Կորցրե՞լ եք Ձեր ընկերոջը:

– Մենք չենք վիճաբանել, չենք կռվել, բայց մեր հարաբերությունները վերածվել են ֆորմալ շփումների՝ ծննդյան օրերի շնորհավորանքների կամ մտերիմների մահվան դեպքում՝ ցավակցությունների տեսքով:

Ինձ համար դա հեռավորության գիտակցված պահպանում էր այն քաղաքականությունից, որը ես, այս կամ այն չափով, չէի ընդունում: Մենք երկար տարիներ ընկերներ էինք, մամուլը միշտ սերտորեն կապում էր մեզ իրար հետ, եւ ես ցանկանում էի մարդկանց ցույց տալ, որ չեմ կիսում իշխանությունների քաղաքականությունը մի շարք ուղղություններով:

– Ձեր կալանավորումից հետո քաղաքական ուժերը, այդ թվում՝ ՀՀԿ-ն եւ առանձին քաղաքական գործիչներ հայտարարություններ արեցին: Սերժ Սարգսյանը լռեց: Դուք չվիրավորվեցի՞ք:

– Գիտե՞ք, նույնիսկ չեմ մտածել այդ մասին: Միեւնույն ժամանակ՝ հասկանում եմ, որ նա, անշուշտ, չի կիսել այն մարդկանց կարծիքը, որոնց ուրախացնում էր ինձ կալանավորելու փաստը:

– Վերջին ամիսներին, ինչպես նաեւ անցյալում, Դուք արտահայտել եք 2008թ.-ի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Ձեր դիրքորոշումը: Բայց ես ցանկանում հարցնել՝ Դուք պատասխանատվություն զգո՞ւմ եք այդ դեպքերի համար, որոնք 10 մարդու կյանք խլեցին:

– Կարծում եմ՝ տեղի ունեցածի համար պատասխանատվության ինչ-որ բաժին կրում է ոչ միայն նախագահը, այլեւ շատ ուրիշներ: Երբ փորձում ես գնահատել իրավիճակը հետադարձ հայացքով, հասկանում ես, որ հնարավոր է՝ կատարվածից կարելի էր խուսափել, բայց կարող է եւ ավելի վատ լիներ: Մեղքի ինչ-որ զգացում ունի յուրաքանչյուրը, այդ թվում՝ ես:

-2008թ. մարտի 1-ին, Ազատության հրապարակում հանրահավաքը ցրելուց հետո, Ձեզ մոտ միտք չեղա՞վ զանգահարել Լեւոն Տեր-Պետրոսյանին ու փորձել կարգավորել իրավիճակը:

– Շատ ուրախացա, երբ տեղեկացա, որ Կաթողիկոսը որոշել է գնալ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման: Բայց այն բանից հետո, երբ Կաթողիկոսին նույնիսկ չընդունեցին, հասկացա, որ շփման եզրեր գտնելու փորձերն անիմաստ են:

Իրավիճակը կարող էր զարգանալ բոլորովին այլ սցենարով, եթե իրագործվեր մարտի 1-ի կեսօրին ոստիկանության եւ ցուցարարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունն առ այն, որ նրանք կշարունակեն ցույցը Մատենադարանի մոտ: Բայց այդ պայմանավորվածությունը խախտվեց Նիկոլ Փաշինյանի կողմից, ով կապի մեջ էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Բարիկադներ կառուցելու եւ ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու որոշում կայացվեց: Չեմ կարծում, որ այդ իրավիճակում իմ կողմից նման փորձերն արդյունավետ կլինեին:

Այդ իրադարձությունները պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում: Ըստ էության, «Մարտի 1-ի» սկիզբը դրվեց 2007թ. սեպտեմբերի 21-ին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ մասնակցելու է 2008թ.-ի ընտրություններին: Նա մաքսիմալ ծայրահեղացրել էր նախընտրական քարոզարշավը: Իշխանություններին անվանում էր «ավելի վատը, քան թաթար-մոնղոլները», «ավազակապետություն», եւ այն, ինչ եղավ մարտի 1-ին, այդ ծայրահեղացման հետեւանքն էր: Այդ «պայթյունը» գիտակցաբար նախապատրաստվում էր Տեր-Պետրոսյանի ու նրա թիմի կողմից մի քանի ամիս շարունակ:

– Բայց մարդիկ հավաքվել էին Ազատության հրապարակում, քանի որ կարծում էին, որ իրենցից գողացել են ընտրություններում տարած հաղթանակը:

– Ես դա համարում եմ այն գործընթացի շարունակությունը, որի մասին հենց նոր ասացի: Նրանց անցկացրած արմատական նախընտրական արշավը անհնարին էր դարձնում սեփական պարտությունը ընդունելը: Նրանք սկսել էին մի գործընթաց, որը փաստացի խաղաղ հանգուցալուծում չուներ: Երբ հավաքում ես ձայների 21.5%-ը եւ քեզ «ընտրված նախագահ» ես հռչակում, նախապայմաններ ես ստեղծում «Մարտի 1-ի» համար:

Ես արդեն ասել եմ, որ եթե Տեր-Պետրոսյանը կասկած հայտներ, որ Սերժ Սարգսյանը հավաքել է ձայների բավարար քանակ առաջին փուլում հաղթելու համար եւ ասեր «եկեք երկրորդ փուլ անցկացնենք», դրանով նա տեղ կթողներ բանակցությունների համար: Այդ դեպքում ես հաստատ կմիջամտեի եւ կփորձեի հատման կետեր գտնել: Սակայն Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ ինքն է հաղթել, եւ այդպիսի ձեւակերպումը մանեւրելու տեղ չէր թողնում:

– Խոսելով «մանեւրելու» եւ հնարավոր երկրորդ փուլի մասին, դուք փաստացի- Վերադառնալու էիք քաղաքականություն նույնիսկ այն դեպքում, եթե Ձեզ չկալանավորեի՞ն:

– Ես չեմ կարողանում անտարբել մնալ տեղի ունեցողի նկատմամբ: Տեսնում եմ, որ քանդվում են երկրի ինստիտուցիոնալ հիմքերը: Դրանց կարեւորության մասին շատ են խոսում, բայց հակառակն են անում:

– Այս հարցազրույցին պատրաստվելիս կարդացի վերջին 10 տարվա Ձեր հարցազրույցների մեծ մասը եւ հայտնաբերեցի, որ իշխանությունների հասցեին Ձեր հնչեցրած քննադատությունը, եթե ոչ ձեւով, ապա բովանդակությամբ շատ նման էր Նիկոլ Փաշինյանի քննադատությանը: Եվ այսօր որոշակի հեգնանք կա նրանում, որ այն ռեժիմը, որը երկուսդ էլ քննադատում էիք, այլեւս չկա, բայց հիմա սուր դիմակայություն է ծավալվում Ձեր եւ Փաշինյանի միջեւ:

-Ես միշտ ասել եմ, որ հայտնելու եմ տեսակետս հանրությանը անհանգստացնող բոլոր հարցերի վերաբերյալ՝ լինի դա կենսաթոշակային բարեփոխումը, սահմանադրական փոփոխությունները, տնտեսական քաղաքականությունը: Եվ կարծիքս հայտնում էի:

Ինչո՞ւ ենք այսօր ես եւ Նիկոլ Փաշինյանը տարբեր բեւեռներում: Ես միանշանակ պատասխան չունեմ: Հավանական է, որ նա իմ մեջ ինչ-որ սպառնալիք է տեսնում:

– Այսինքն, ամեն ինչ նորից տեղափոխվո՞ւմ է ոչ թե գաղափարական, այլ անձնական դիմակայության դաշտ: Դուք Նիկոլ Փաշինյանին թշնամի՞ եք համարում:

– Ես սովոր չեմ այդպիսի եզրույթներ օգտագործել, երբ խոսքը վերաբերում է քաղաքական գործընթացներին: Սակայն կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կփոշմանի, որ որոշել է հետս «գլուխ դնել»: Չեմ կարծում, որ առաջին ատյանի վախեցած դատավորը, որը քննում էր գործս, ինձ այնքան էր ատում, որ դատավարությունը նշանակեց գիշերը ժամը 01:30-ին: Ես հասկանում եմ, թե ում էր դա պետք:

– Դուք վերադարձել եք քաղաքականություն, որտեղ այսօր երիտասարդներն են թելադրողի դերում: Այսօրվա 20 տարեկանները ծնվել են այն ժամանակ, երբ Դուք դարձաք Հայաստանի նախագահ, իսկ երբ թողնում էիք պաշտոնը, նրանք 10 տարեկան էին: Ձեր կերպարը, որը ստեղծվել է ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում, մեղմ ասած, գրավիչ չէ այն մարդկանց համար, որոնք սեփական պատկերացումը չունեն Հայաստանում եւ ավելի վաղ Արցախում Ձեր կառավարման տարիների մասին: Ինչպե՞ս եք պատրաստվում գրավել այդ մարդկանց:

– Ես ունեմ հատկանիշներ, որոնք քաղաքական գործչին կարող են ուժեղ կամ թույլ դարձնել՝ կախված այն իրավիճակից, որում նա ծավալում է իր գործունեությունը: Ես չեմ կարող ձեւացնել, ասում եմ այն, ինչ մտածում եմ, չեմ փորձում հաճոյանալ մարդանց: Արագ եմ որոշումներ կայացնում եւ հետեւողական եմ դրանք իրագործելիս: Որտեղ էլ եղել եմ, միշտ շատ բարձր արդյունքներ եմ գրանցել: Մարդիկ գնահատում են այդ հատկությունները հատկապես ճգնաժամային իրավիճակներում:

Պետք է խոստովանեմ, որ իմ հակառակորդներին ինչ-որ չափով հաջողվել է ստեղծել որոշակի կերպար, որը չի համապատասխանում իմ էությանը: Սակայն ես չեմ պատրաստվում ինքնագովազդով զբաղվել, շոուներ կազմակերպել՝ դա իմը չէ: Մենք պետք է նոր սերնդի հետ շփման ճիշտ ձեւը գտնենք, եւ, կարծում եմ, մեզ դա կհաջողվի:

– Պատմեք Պուտինի հետ Ձեր հարաբերությունների մասին: Գործընկերների հարաբերությունները ընկերության վերածվեցին Ձեր կողմից նախագահի աթոռը թողնելուց հետո, թե՞ այն ժամանակ, երբ դեռ գործող նախագահ էիք:

– Մենք լավ ընկերական հարաբերություններ ունեինք, երբ ես նախագահ էի եւ դրանք շարունակվեցին իմ կողմից պաշտոնը թողնելուց հետո: Բայց ես երբեք չեմ ցուցադրել այդ հարաբերությունները եւ դրանց մասին երբեք չեմ խոսել:

– Ի՞նչի մասին եք զրուցում Պուտինի հետ: Ավելի շատ քաղաքականությունից, թե՞ նաեւ առօրյա հարցեր եք քննարկում:

– Մենք կարծիքներ ենք փոխանակում՝ հարցերի շատ լայն շրջանակով:

– Պուտինի հետ Ձեր հարաբերությունները կարո՞ղ են հայ-ռուսական հարաբերությունների վրա ազդող գործոն հանդիսանալ:

– Վերջին 10 տարիների ընթացքում մենք պարբերաբար շփվել ենք, սակայն ես երբեք չեմ փորձել օգտագործել այդ հարաբերությունները որեւէ այլ նպատակներով:

Ռոբերտ Քոչարյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը


Ամբողջությամբ՝ mediamax.am կայքում:

դիտվել է 7217 անգամ
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan