Աշոտ Ղուլյանի վերաբերյալ պատմությունը հերյուրանք է. խոսնակ
Արցախի ԱԺ նախագահի խոսնակ Անուշ Ղավալյանը արձագանքել է Աշոտ Ղուլյանի մասին մամուլում հրապարակված տեղեկությանը, թե վերջինս պաշտոնական դիրքն օգտագործել է քարոզարշավի ընթացքում: Ղավալյանը հերքում է տարածել:
««Հրապարակ» օրաթերթի ս.թ. սեպտեմբերի 12-ի Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի վերաբերյալ նյութում զետեղված պատմությունը հերյուրանք է և չի համատասխանում իրականությանը: Հակառակ դեպքում՝ խնդրում ենք հրապարակել ձայնագրությունը:
Տեղեկատվությունը ի սկզբանե նման է զրպարտության, քանի որ ընտրություններին չի մասնակցել միայն մի կուսակցական թեկնածու: Հրապարակումներ անելուց առաջ գոնե ստուգեք տեղեկության հավաստիությունը:
Ինչ վերաբերում է ԱԺ լրացուցիչ ընտրությունների քարոզարշավին Աշոտ Ղուլյանի մասնակցությանը, ապա այն տեղի է ունեցել օրենքի շրջանակներում»,- գրել է նա: