Բժիշկները արգելել են Քիմ Քարդաշյանին սելֆի անել
Ռեալիթի շոույի աստղ Քիմ Քարդաշյանը ստիպված է որոշ ժամանակ հրաժարվել սելֆիից: Բժիշկները արգելել են նրան ավելորդ անգամ լարվածության ենթարկել ձեռքը, քանի որ Քիմը վնասել է դաստակը:
37-ամյա աստղը ցուցադրել է, որ հեռախոսը կարող է իր ձեռքում պահել միայն որոշակի դիրքում, որպեսզի չլարի դաստակը: Բայց, որպեսզի իր երկրպագուներին չհիասթափեցնի լուսանկարների բացակայությամբ, նա սեփական սելֆի-օգնական է վարձել:
Մինչ Քիմը լուսանկարում է ճակատային տեսախցիկով, այդ պահին նրա օգնական Պաքսին սեղմում է հեռախոսի «կոճակները»: