Հովիկ Աբրահամյանը մարտի 1-ի հետ առնչություն չունի. Արգամ Աբրահամյան
Սխալ են ասել, մեր ընտանիքի հետ հողատարածքը, շինությունը, զենքը կապ չունեն: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ասաց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը՝ հերքելով ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունը, որի համաձայն, որ այդ տարածքում գտնվող շինությունից հայտնաբերված անօրինական զենքերը հավանաբար կիրառվել են Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ, իսկ տարածքն էլ պատկանում է Հովիկ Աբրահամյանին:
Արգամ Աբրահամյանը նաև հայտարարեց, որ Հովիկ Աբրահամյանը մարտի 1-ի հետ կապ չունի:
«Սեփականությունը Հովիկ Աբրահամյանին չի պատկանում»,- ասաց Աբրահամյանը: