Ընտրախախտումների համար պատիժները խստացնող օրիանգծերի փաթեթում առաջին ընթերցումից հետո որոշ փոփոխություններ են կատարվել. փոխնախարար
Սեպտեմբերի 7-ին, ԱԺ-ում «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց.
«Ընտրախախտումների համար պատիժները խստացնող օրիանգծերի փաթեթում առաջին ընթերցումից հետո որոշ փոփոխություններ են կատարվել՝ հաշվի առնելով նախօրդ օրը առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ԱԺ-ում հնչած առաջարկները»:
Նրա խոսքով, առաջին փոփոխությունը վերաբերում է քվեարկության արդյունքի բացահայտմանը վերաբերող դրույթին, որտեղ բացի շահադիտական դրդումներից, նշված էր նաեւ նախապես տրված խոստումի հիման վրա քվեարկության գաղտնիքի բացահայտումը:
«Բացահայտման միջոց էր նախատեսված նաև այլ առարկաների բացահայտմամբ այդ գաղտնիքի խախտումը: Այստեղ տարընթերցման տեղիք էր տալիս, թե ինչ է իրենից ներկայացնում նախապես տրված խոստումի հիման վրա գաղտնիքի բացահայտումը, ում է տրվում այդ խոստումը, երբ է տրվում: Մենք ընդունելով այս մտահոգությունները, փոփոխություն կատարեցինք նախագծում: Նախ հանեցինք «նախապես տրված խոստումի» բառերը և թողեցինք, որ միայն անձը շահադիտական դրդումներով պետք է բացահայտի քվեարկության արդյունքը, այն էլ փաստաթղթի, լուսանկարահանման կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղակատվությունը բացահայտելու միջոցով»,-ասաց Հարությունյանը:
Հաջորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է կաշառք տալու առաջարկն ընդունելու ձեւակերպմանը. «Դա կա հասարակ կաշառք տալու հոդվածներում, բայց այնտեղ կաշառք ստացողները կոնկրետ պաշտոնատար անձինք են, իսկ հասարակ ընտրողի մոտ կարող էր նաեւ տարընթերցման հնարավորություն լինել: Այս փուլում որոշեցինք, որ կաշառքի առաջարկն ընդունելու այս ձեւակերպումը դուրս է գալիս նախագծից եւ մնում է միայն այն, ինչ կար այն, ինչ կար նախկինում, այսինքն կաշառք ստանալը կամ պահանջելը»:
Մյուս փոփոխությունը վերաբերում է ընտրակաշառք տալուն վերաբերող հոդվածի սանկցիային: Փոխնախարարը նշեց, որ նախագիծը նախատեսում էր 3 – 4 մլն դրամի տուգանք, մինչդեռ քրեական օրենսգիրքը տուգանքի վերին շեմ է սահմանում նվազագույն աշխատավարձի 3 հազարապատիկը (3 մլն դրամ): Հետեւաբար օրինագծում տուգանքի չափ է սահմանվել 2,5-3 մլն դրամը:
«Բացի այդ նախատեսել ենք՝ տուգանքից և ազատազրկումից բացի նախատեսել նաև 2-3 ամիս ժամկետով կալանքը»,-ասաց փոխնախարարը: