Ավազակային հարձակում Լոռու մարզում. փայտերով հարվածել են քաղաքացուն ու հափշտակել ոսկյա իրեր
2018թ. սեպտեմբերի 1-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 20:00 -ի սահմաններում, Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում հարձակվել են քաղաքացու վրա եւ կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ փայտերով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին եւ հափշտակել վերջինիս պատկանող ոսկյա շղթան, ոսկյա մատանին եւ 5.000 ՀՀ դրամը:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ 2018 թ. սեպտեմբերի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերի հատկանիշներով:
Առաջադրված մեղադրանքում կասկածյալներն իրենց մեղավոր են ճանաչել: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել առգրավումներ, որոնց արդյունքում հայտնաբերվել են հափշտակված իրերը, դեպքի վայրի զննության ժամանակ մանրամասն նկարագրվել է ավազակային հարձակում կատարելու տեղը եւ հանգամանքները, կատարվել են առերես հարցաքննություններ մեղադրյալների միջեւ:
Նախաքննությունը շարունակվում է: