Կառավարության ներկայացրած ծրագիրն իր մեջ վտանգ է պարունակում. Գևորգ Կոստանյան
Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկելու են ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը ու կից ներկայացված փաթեթը:
ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանն իր ելույթում նախագծի մասին նշեց, որ այն իր մեջ վտանգ է պարունակում.
«Նախագծի հետ կապված տեղեկացնեմ հետևյալը, որ մենք հանձնաժողովով դրական եզրակացություն տվեցինք և հայտարարեցինք, որ այդ դրական եզրակացութունը տալիս ենք քաղաքական նկատառումներից ելնելով, քանի որ այս նախագծում իրավական այնպիսի խնդիրներ կան, որ իրավական առումով այս նախագիծն ընդունելը վտանգ է իր մեջ պարունակում իրավակիրառ տեսակետից»,- իր ելույթում նշեց Գևորգ Կոստանյանը:
Նրա խոսքերով՝ իրենք կառավարության հրավիրած արտահերթ նիստը չտապալելու համար, քաղաքական նկատառումներից ելնելով, կողմ են քվեարկել ու տվել են նախագծին դրական եզրակացություն միայն այն պայմանով, որ իրավական առումով էական շտկումներ կատարվեն նախագծում: