Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. սեպտեմբերի 5-ին` ժամը 10։00-17։00-ը, կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղի 1-25 փողոցների ջրամատակարարումը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: