Աշխարհը քաոսի ժամանակաշրջան է ապրում. Մոգերինի
Միջազգային հարաբերությունների համակարգը քաոսի ժամանակաշրջան Է ապրում, հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
«Աշխարհը քաոսի ժամանակաշրջան Է ապրում: Հարցը հետևյալն է՝ արդյո՞ք դա ժամանակավոր երևույթ է, թե՞ երկարաժամկետ միտում»,- ասել է նա ԵՄ-ի երկրների դեսպանների խորհրդաժողովում:
Մոգերինիի խոսքով՝ ԵՄ-ի խնդիրը կոլեկտիվ համագործակցության պրակտիկայի աջակցությունն է, ինչպես նաև բազմաբևեռ և արդար աշխարհի պահպանումը, որն այսօր «մասնատված է ազդեցության ոլորտների»: