Իտալիայում տուգանել են լողափերից 30 կգ քար գողացած զբոսաշրջիկներին
Իտալիայում տուգանել են ամուսնական զույգին, որը փորձել էր որպես հուշանվեր լողափից գողացած 30 կգ քար տուն տանել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ զույգը փորձել էր քարերով հեռանալ Սարդինիայից, սակայն ոստիկանությունը բռնել է նրանց Օլբիա քաղաքի նավահանգստում: Զբոսաշրջիկներին հանել են նավից ու առգրավել գողացված քարերը, որոնք փաթեթավորված էին պոլիէթիլենային տոպրակների մեջ ու տեղադրված ավտոմեքենայի նստատեղերի արանքում:
Նշվում է, որ զբոսաշրջիկներին տուգանել են 900 եվրոյով, իսկ քարերը կվերադարձվեն լողափեր: