Բակո Սահակյանն ու Արմեն Գրիգորյանն անվտանգության ոլորտում փոխգործակցության հարցեր են քննարկել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ սեպտեմբերի 2-ին ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, պաշտոնատար այլ անձինք։