86 տարեկան հասակում մահացել է «Սանտա Բարբարա»-ի դերասանուհիներից Սյուզեն Բրաունը
ՄՆ-ում 86 տարեկան հասակում մահացել է հայտնի սերիալային աստղ Սյուզեն Բրաունը, այս մասին գրում է The Hollywood Reporter պարբերականը։
Շատերը Բրաունին կհիշեն «Սանտա Բարբարա» հանրահայտ հեռուստասերիալից, որտեղ նա մարմնավորել էր Վիկտորիա Լեյնի՝ Ջանեթ Լեյնի դերը։
Բրաունը դադարեցրել էր իր դերասանական կարիերան 2004 թվականին։
«Սանտա Բարբարա»-ն հեռուստաէկրանների մոտ գամված էր պահում միլիոնավոր մարդկանց շուրջ 10 տարի։