Պուտինը մի անգամ այնպես նյարդայնացավ, որ սկսեց սպառնալ վերջնականապես ոչնչացնել նրա զորքը. Օլանդ
«2015 թվականին «նորմանդական քառյակի» Մինսկում տեղի ունեցած պատմական գիշերային բանակցությունների մասին իր հիշողություններում պատմել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը»,– գրում է «Տիժդեն» պարբերականը։
Օլանդի խոսքերով՝ 2015 թվականի փետրվարի 12-ի բանակցությունները, երբ նորմանդական քառյակի (Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի) առաջնորդները ստորագրեցին Մինսկի համաձայնագրերը, երկար և լարված են եղել։ Այդ մասին նա պատմել է իր՝ «Իշխանության դասեր» գրքում։
«Պորոշենկոն Պուտինի հետ մշտապես բարձրացնում էին ձայներն իրար վրա։ Պուտինը մի անգամ այնպես նյարդայնացավ, որ սկսեց սպառնալ վերջնականապես ոչնչացնել նրա զորքը։ Դա մատնեց այն մասին, որ Ուկրաինայի Արևելքում ռուսական զորքեր կան։ Հետո Պուտինը սթափվեց և իրեն հավաքեց»,– Օլանդի հուշերն է մեջբերում պարբերականը։
Նրա խոսքերով՝ բանակցությունների ժամանակ Պուտինը փորձել է ժամանակ շահել և հետաձգել կրակի դադարեցումը, որպեսզի ժամանակ տար սեպարատիստներին շրջափակել ուկրաինական բանակը և լրացուցիչ դիրքեր գրավել։ Ֆրանսիայի նակին նախագահը նաև ավելացրել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն «աննահանջ պաշտպանում էր» Ուկրաինայի անկախությունը, երբ Պուտինը ինքնավարություն էր պահանջում Դոնբասի համար։
Այն բանից հետո, երբ Գերմանիայի կանցլեր «Անգելա Մերկելը Պուտինին սառցե տոնով երկարատև մեկուսացում խոստացավ»,– գրում է Օլանդը, Կրեմլի առաջնորդը հայտարարեց, որ սեպարատիստները, որոնց հետ ծանոթությունը նա դեռ մի քանի ժամ առաջ ժխտում էր, համաձայն են գործարքի։