Վրաստանի վարչապետը Բաքվում քննարկելու Է տարածաշրջանային համագործակցությունը
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Ադրբեջան կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում կհանդիպի երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sputnik-ին:
Վրաստանի կառավարության ղեկավարի առաջին պաշտոնական այցն Ադրբեջան կկայանա օգոստոսի 30-ին: Ինչպես նշել Է Բախտաձեն, Վրաստանը եւ Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, որոնք համատեղ պատմականորեն կարեւոր նախագծեր են իրականացնում:
«Մենք կքննարկենք շատ կարեւոր նոր ուղղություններ տարածաշրջանային համագործակցության տեսակետից: Նաեւ այն նախաձեռնությունները, որոնք կօգնեն Էլ ավելի խորացնել եւ ընդլայնել մեր առեւտրական հարաբերությունները:
Իսկ դա վերջին հաշվով դրականորեն կանդրադառնա մեր երկրի տնտեսական աճի եւ մեր գլխավոր նպատակի՝ Վրաստանը տարածաշրջանային հանգույցի վերածելու վրա»,- հայտարարել Է Բախտաձեն օգոստոսի 29-ին կայացած ճեպազրույցում: Այցի շրջանակներում նաեւ պլանավորված Է Վրաստանի կառավարության ղեկավարի հանդիպումն ադրբեջանցի իր պաշտոնակից Նովրուզ Մամեդովի և Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի հետ: