Հայկական շախմատի առաջատարը Grand Chess Tour-ի մրցաշարում գրավել է երկրորդ տեղը
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարում տարած հաղթանակի շնորհիվ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ի ընդհանուր հաշվարկում գրավել է երկրորդ տեղը:
Grand Chess Tour-ի 4 փուլերի արդյունքում հայ գրոսմայստերը հավաքել է 34 միավոր և զիջել միայն ամերիկացի Հիկարու Նակամուրային (34.5 միավոր):
Երրորդ տեղը գրավեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, որը հավաքել է 31 միավոր:
Նակամուրան, Արոնյանը և Վաշյե-Լագրավը նվաճել են Լոնդոնում դեկտեմբերի 11-17-ը կայանալիք Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի ուղեգիր:
Այդ մրցաշարի վերջին ուղեգիրը կվիճարկեն ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանան և Ուեսլի Սոն, որոնք 26-ական միավորով բաժանում են 4-5-րդ տեղերը:
Grand Chess Tour ընդհանուր հաշվարկում երկրորդ տեղը գրավելու համար Լևոն Արոնյանը կստանա 95 հազար դոլար պարգևավճար: