YouTube-ը ցույց կտա տեսանյութեր դիտելու վրա ծախսած ժամերի քանակը
YouTube-ը հայտարարել է նորամուծության մասին, որն օգտատիրոջը թույլ է տալիս ավելի լավ գնահատել, թե որքան ժամանակ են նրանք անցկացնում ծառայության վրա։
Մասնավորապես, հաշվի մենյուում պրոֆիլ է հայտնվում, որտեղ կարելի է տեսնել ժամերի քանակը, որն օգտատերը անց է կացրել նախորդ շաբաթ տեսանյութեր դիտելով։
Բացի այդ, YouTube-ը հնարավորություն կտա նվացեզնել տեղեկացումների քանակությունը. դրանք հնարավոր կլինի հավաքել մի տեղ, որը կգա էկրանին միայն օրը մեկ անգամ։