Դատավորը Արգենտինայի նախկին նախագահին կոռուպցիոն սխեմայի ղեկավար է անվանել
Արգենտինայի նախկին նախագահներ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները և Նեստոր Քիրշները 2008-2015 թվականներին ղեկավարել են կոռուպցիոն սխեմա։
Այսպիսի եզրահանգում է առկա դատավոր Կլաուդիո Բոնադիոյի զեկույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Համաձայն զեկույցի, որում Բոնադիոն ամփոփում է իրականացված քննչական գործողությունները, գործի հետաքննության ընթացքում իրավապահ մարմինները առգրավվել են 37 մլն պեսո (1,1 մլն դոլար) արժողությամբ ավելի քան 250 նկար, որոնք գտնվել են երկու մեղադրյալների տրամադրության տակ, ինչպես նաեւ 4,5 մլն պեսո (145 հազար դոլար)։
Կաշառակերության գործի քննությունը սկսվել է անցած տարվա նոյեմբերին, երբ պլանավորման նախարարի տեղակալի վարորդի նախկին կինը հայտնել է, որ տեսել է, թե ինչպես է ամուսինը փողերով պայուսակներ տեղափոխում։
Ըստ վարկածի՝ այդ փողերը շինարարական եւ էներգետիկական ընկերություններից ստացված կաշառք է եղել։