Արցախի նախագահն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 24-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին և ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Խաչերյանին։
Հանդիպմանը, մասնակցում էր նաև ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: Քննարկվել են հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանն ու տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր։