Ավազակային հարձակում Նոր գեղիում. կեսգիշերին դիմակավորված անձինք հարձակվել են բնակչի վրա
Կոտայքի մարզում, օգոստոսի 24-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել:
ժամը 02:00-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի Երկրաբանների փողոցի տներից մեկում ավազակային հարձակում է տեղի ունեցել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններին ու քննիչներին նույն փողոցի տներից մեկի բնակիչ 47-ամյա Արսեն Ք.-ն հայտնել է, որ օգոստոսի 23-ի ժամը 23:30-ից մինչև օգոստոսի 24-ի ժամը 00:10-ն ընկած ժամանակահատվածում իր տան դուռը ծեծել են եւ երբ ինքը բացել է դուռը, դիմակավորված 2 անձ ներս են մտել ու դանակի սպառնալիքի տակ իրենից պահանջել գումար, ոսկյա, արծաթյա զարդեր եւ ադամանդե քարեր:
Արսեն Ք.-ն իրավապահներին հայտնել է նաև, որ ինքը դիմադրություն է ցուցադրել հարձակվողներին, որի ժամանակ կարողացել է նրանց մոտ եղած դանակով հարվածել նրանցից մեկին, իսկ հետո նրանք կարողացել են իրեն վայր գցել ու կապել են, ապա սեղանի վրայից հափշտակել են գումար, թանկարժեք քարեր ու դիմել փախուստի: