Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի շարունակությունն ու զարգացումը լուրջ մտահոգություն են առաջացնում. ԱԷՄԳ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ոչ մի նշան չի տեսնում, որ Հյուսիսային Կորեան դադարեցրել է միջուկային ծրագրի մշակումները՝ չնայած երկրի ղեկավարության խոստումներին, հաղորդում է AFP–ն։
«Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի շարունակությունն ու զարգացումը և Փհենյանի համապատասխան հայտարարությունները լուրջ մտահոգություն են առաջացնում»,–ասվում է ԱԷՄԳ-ի զեկույցում:
Գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի հրապարակած զեկույցը պետք է ներկայացվի սեպտեմբերին ԱԷՄԳ-ի խորհրդի նիստին:
«Քանի որ գործակալությունը դեռևս չի կարողանում Հյուսիսային Կորեայում ստուգումներ իրականացնել, ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի վերաբերյալ իր գիտելիքները սահմանափակ են, և քանի որ միջուկային գործունեությունը շարունակվում է երկրում, գործակալության տեղեկատվությունը կրճատվում է»: