Չինաստանում ՃՏՊ-ի հետևանքով մահացել է ութ մարդ, վիրավորվել մեկը
Չինաստանի Յունան նահանգում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է ութ և լուրջ վնասվածքներ ստացել մեկ մարդ: Այս մասին տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ օգոստոսի 20-ի լույս 21-ի գիշերը մեքենան շուռ է եկել ու ընկել ժայռից: Երկու մարդ մահացել է տեղում, ևս վեցը մահացել են ավելի ուշ՝ հիվանդանոցում:
Ոստիկանության աշխատակիցները նշել են, որ միջադեպի պատճառն ուսումնասիրվում է: