Ինչի՞ եք տանը, մամային ու պապային ասեք ձեզ տանեն Հանրապետության հրապարակ. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Արցախի փողոցից մեկնարկած երթը ուղեկցվում է ողջույնի, ինչպես նաև ավանդական դարձած մի շարք վանկարկումներով՝ «դուխով», «մենք ենք տերը մեր երկրի», «Նիկոլ վարչապետ», «միացեք»:
«Ինչի՞ եք տանը, մամային ու պապային ասեք ձեզ տանեն Հանրապետության հրապարակ»,- երթի ընթացքում պատուհանից նայող երեխաների դիմեց վարչապետը: