Միքայել Հարությունյանը և Յուրի Խաչատուրովը ռուսական քաղաքացիություն չունեն. ՀՔԾ պետ
Օգոստոսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարեց.
«Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Միքայել Հարությունյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ռուսական քաղաքացիություն չունեն:
Նրանց ռուսական քաղաքացիության մասին խոսակցությունները ասեկոսեներ են: Մենք հարցումներ ենք կատարել: Ունեցած տեղեկություններով՝ դրանք ասեկոսեներ են:
Միքայել Հարությունյանը և Յուրի Խաչատուրովը մեղադրվում են Երևանում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գործով: