Կառավարությունը վաղը կորոշի Հովտաշենի ղեկավարի արտահերթ ընտրության հարցը
Վաղը Կառավարության հերթական նիստի չզեկուցվող հարցերի շրջանակներում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Հովտաշենի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին որոշման նախագիծը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի 2017 թվականի հուլիսի 11-ի №295-Ա որոշմամբ սահմանված մոտակա օրն է 2018 թվականի հոկտեմբերի 21-ը: Արարատի մարզի Հովտաշեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է այդ օրը: