Որևէ մեկը չի կարող պարտադրել սև ու սպիտակ հագուստ կրել. ԿԳՆ-ն՝ դպրոցական համազգեստի մասին
Որևէ մեկը չի կարող ծնողին կամ երեխային պարտադրել սև ու սպիտակ հագուստ կրել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
«Բացառություն կարող են կազմել այն դեպքերը, երբ ծնողական խորհուրդը հավաքվում է և որոշում, որ իրենց երեխաները բոլորը պետք է սև ու սպիտակ հագնվեն։ Մնացած բոլոր դեպքերում որևէ մեկը չի կարող երեխաներին պարտադրել»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ պետք չէ ողջախոհության սահմաններից դուրս գալ։ «Երեխային պետք է հասարակ, հարմար հագուստ հագցնել, եթե ծնողները չեն ցանկանում, որ իրենց երեխան սև ու սպիտակ հագնվի»,– շեշտել է նախարարը։